ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Դատվում է Հայաստանի Հանրապետությունը

Դատվում է Հայաստանի Հանրապետությունը
18.01.2025 | 21:38

Բաքվում մեկնարկած շինծու դատավարության կադրերից անգամ երևում է, որ մեր Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչները հյուծված են։

Սարսափելի է պատկերացնել անգամ, թե ինչերի միջով են անցնում նրանք։

Սա բոլորիս ամոթն ու խարանն է, որովհետև Բաքվում դատում են ոչ միայն իրենց, այլ Բաքուն սրանով դատում է Հայաստանի Հանրապետությանը։

Բաքուն սրանով դատում է յուրաքանչյուրիս։

Եվ այս ազգային աղետը կատարվում է Հայաստանում ադրբեջանական ֆիլիալ հանդիսացող, բացահայտ հանցավոր վարչախմբի միտումնավոր թողտվության ներքո։

Իրականում չեմ էլ ուզում շատ խոսել վիժվածքների իշխանության մեղավորությունից, որովհետև դրա մասին բազմիցս է ասվել։

Հարցը մեկն է, մենք որպես հայություն, որպես ազգ արդյո՞ք կունենանք արժանապատվություն, որպեսզի ազատվենք դավաճաններից և ունենանք, այնպիսի իշխանություն, որի միջոցով կուղղենք մեր ողնաշարը, որի գործունեության շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել մեր պետության դիրքերը և Բաքվի դժոխքից ազատել մեր հայերին։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1879

Մեկնաբանություններ